• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիր. «Նույնիսկ լեզուն է վերագրվում Աստծուն»

20 հուլիսի, 2021
Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիր. «Նույնիսկ լեզուն է վերագրվում Աստծուն»
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նիդերլանդական Christelijk Informatie Platform Քրիստոնեական լրատվական կայքում հրապարակվել է դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը Հայաստանի մշակութային հարուստ ժառանգության, Նիդերլանդների հետ ունեցած հարաբերությունների ու ներկա մարտահրավերների մասին:

Հոդվածում համադրվել են աշխարհի հնագույն ու առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի պատմական իրողություները, որի անգամ լեզուն է աստվածային ծագմամբ, մի երկիր, որ գոյատևել ու պատմություն է կերտել նաև եկեղեցու շնորհիվ: Թղթակցի հարցին` թե քրիստոնեությունը ի՞նչ է տվել երկրին, դեսպանն ասել է, որ դա մեր ինքնության մի մասն է, ու այդ հարցի շուրջ երկար կարելի է խոսել. Հայաստանը մի երկիր է, որն ունի հատուկ անցյալ: Դեսպանը խոսել է լեզվի և եկեղեցու սերտ կապի մասին. «Մեր այբուբենը գրվել է 405 թվականին, և այն ունի 39 տառ: Եզակի լեզու, որտեղ յուրաքանչյուր հնչյունի համար մենք ունենք տարբեր տառեր»-ասել է նա ու խոսել խորհրդանշական տառերի, գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի մասին:

Այնուհետև դեսպանը զրուցել է Արարատ լեռան, Խոր Վիրապի մասին, Արարատի, որ մի ժամանակ Հայաստանի տարածքում էր ո, սակայն Խորհրդային իշխանության անարդար վճռով որոշվել է Արաքսի մյուս ափը հանձնել հարևանին:

Դեսպանն անդրադաձձել է հայ-նիդերլանդական կապերին` օրինակ, Նիդերլանդներում կրոնական գործունեություն ծավալած Սուրբ Սերվատիուսին (4-րդ դար): Նա Նիդերլանդների առաջին եպիսկոպոսն էր, ով ըստ վկայության երկիր բերեց քրիստոնեությունը: Մաստրիխտում է գտնվում նրա անվամբ տաճարը, իսկ դամբարանում՝ առանձին պահանակում, ամփոփված են նրա մասունքները:

Այնուհետև Տիգրան Բալայանը պատմել է 18-րդ դարի հայ-հոլանդական ջերմ կապերի ու առևտրային հարաբերությունների մասին: «1714 թվականին Ամստերդամում կառուցվել է Արևմտյան Եվրոպայի առաջին հայկական եկեղեցին` հայկական միջավայրում, որտեղ ապրում էին բազմաթիվ վաճառականներ: Եկեղեցին այժմ էլ գործում է և տարածքի բազմաթիվ բնակելի շենքերի վրա մինչ օրս կարելի է հանդիպել  հայատառ արձանագրություններ»: Ամստերդամում է տպագրվել հայերեն առաջին Աստվածաշունչը: «Քահանան, որը եկել էր Նիդերլանդներ և տպել այն, Ռեմբրանդտ վան Ռայնի ընկերն է եղել: Նա նրան օգնել է այդ հարցում» (Խոսքը Ոսկան Երևանցու մասին է):

Հոդվածում ծավալուն արծարծվել են Արցախի խնդիրը, հայատյացությունն Ադրբեջանում և Թուրքիայում ու այն ճնշումները, որոնք գործադրում են երկու հարևանների կողմից:

Հոդվածագիրը մեջբերել է Ֆրանցիսկոս պապի 5 տարի առաջ Հայաստանում արտասանած խոսքից. «Դա ոչ թե զբոսաշրջային ​​այց էր, այլ ուխտագնացություն»-նշել էր կաթոլիկ քահանայապետը:

CIP.nl-ը եզրափակել է հոդվածը ՀՀ դեսպանի հետևյալ ուղերձով՝ «Գնացե՛ք ուխտագնացության աշխարհի ամենահին քրիստոնեական երկիր»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: